Կանադայի ոստիկանությունն արցունքաբեր գազով է պատասխանել հակառասիստական ցույցերին
Հունիս 08, 2020 19:10 Asia/Tehran
Կանադայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն անձանց ցրելու համար, որոնք հավաքվել էին բողոքելու ռասիզմի ու ոստիկանության բռնությունների դեմ և համերաշխություն հայտնելու ԱՄՆ-ի ժողովրդին:
Երեկ, Կանադայի հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել Քվեբեկի փողոցներ՝ բողոքելու ոստիկանության բռնությունների ու ռասիզմի և ԱՄՆ-ի ոստիկանի կողմից աֆրոամերիկացի անպաշտպան Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:
Արևմուտքի ռասայական համակարգի դեմ բողոքի ակցիաները սկսվեցին մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, և այնուհետև տարածվեցին այդ երկրի մեծ թվով նահանգներում:
Պիտակ