ԱՄՆ-ի ոստիկանությունը աշխարհում բռնությունների գործադրման ռեկորդակիր է
Վիճակագրական տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ի ոստիկաններն ամեն օր, ձերբակալության ժամանակ սպանում են 4 հոգու:
Երեքշաբթի օրը CNN-ի հաղորդմամբ, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ծայր առած բողոքի մեծ ալիք էի ֆոնին, վիճակագրական տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը մյուս զարգացած երկրների համեմատ, ձերբակալելու ժամանակ ավելի շատ է կրակում քաղաքացիների ուղղությամբ:
2015թ. հունիս ամսից մինչև 2016թ. մարտն ընդհանուր հաշվով ԱՄՆ-ում գրանցվել է ձերբակալությունների հետ կապված 1348 մահվան դեպք, որը միջին հաշվով կազմում է ամսական 135 և օրական 4 դեպք:
Մինչդեռ Բրիտանիայում, նույն ժամանակահատվածում, ձերբակալության պահին կամ դրանից հետո մահացել է 13 մարդ: Ավստրալիայում նույն պայմաններում գրանցվել է մահվան 21 դեպք: