Բայդենը Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու և ոստիկանության բռնություններին սատարելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i121583-Բայդենը_Թրամփին_մեղադրել_է_իշխանությունը_չարաշահելու_և_ոստիկանության_բռնություններին_սատարելու_մեջ
Թվիթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ, նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու և ոստիկանության բռնություններին սատարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 04:44 Asia/Tehran

Թվիթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ, նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու և ոստիկանության բռնություններին սատարելու մեջ:

Բայդենը Թրամփին մեղադրել է դավադրությոան տեսություն առաջ քաշելու մեջ և հավելել, որ ոստիկանների կողմից հակառասիստական բողոքի ցույցին մասնակցած ծերունու նկատմամբ կիրառված բռնությանը նրա վերաբրմունքն աջակցւթյուն է ոստիկանության կիրառած բռնություններին:

ԱՄՆ Բուֆալո քաղաքում, ոստիկանները բռնություն են կիրառել Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ակցիային մասնակցած 75-ամյա մի տղամարդու նկատմամբ: Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ ծերունին ինքն է իրեն գցել գետնին:

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև հարավբերությունները սրվել են: