Հյուսիսային Կորեա. Միացյալ Նահանգները շարունակում է մնալ սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/world-i121643-Հյուսիսային_Կորեա._Միացյալ_Նահանգները_շարունակում_է_մնալ_սպառնալիք
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է Փհենյանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հունիս 12, 2020 12:06 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. Միացյալ Նահանգները շարունակում է մնալ սպառնալիք

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է Փհենյանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության վերաբերյալ:

Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Սոն-Գվոնը ընդգծելով Հյուսիսային Կորեայի ռազմական կարողությունը ուժեղացնելու անհրաժեշտությունն ասել է, որ Թրամփի վարչակազմը ձգտում է քաղաքական արտոնություններ ձեռք բերել և մեկուսացնել Հյուսիսային Կորեային:

Նա ավելացրեց, որ Փհենյանն այլևս որևէ փաթեթ չի տրամադրի ԱՄՆ նախագահին, որից օգտվելով նա կկարողանա քաղաքական շահույթ ստանալ:

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել Սինգապուրի համաձայնագրին և այդ առաջարկները մնում են սեղանին: