ՄԱԿ-ին հակառասիստական բանաձևի նախագիծ է ներկայացվել
https://parstoday.ir/hy/news/world-i121916-ՄԱԿ_ին_հակառասիստական_բանաձևի_նախագիծ_է_ներկայացվել
Իրանը, Պաղեստինը և աֆրիկյան մի շարք երկրներ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին են ներկայացրել հակառասիստական ​​բանաձևի նախագիծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 05:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ին հակառասիստական բանաձևի նախագիծ է ներկայացվել

Իրանը, Պաղեստինը և աֆրիկյան մի շարք երկրներ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին են ներկայացրել հակառասիստական ​​բանաձևի նախագիծ:

Հունիսի 20-ին ներկայացված նախագիծը կոչ է անում հետաքննություն անցկացնել  Միացյալ Նահանգներում և այլ երկրներում առկա համակարգված ռասիզմի վերաբերյալ:

 Նախագիծը ներկայացրած երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ են արել ձևավորել հետազոտող հանձնաժողով՝ ռասիզմի դրսևորումները քննելու նպատակով: Բանաձևի նախատեսքտում ասված է. «Բանաձևի նպատակն  է փոխհատուցել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ռասայական խտրականության զոհերի կրած վնասները»:

Իրանը, Պաղեստինը և աֆրիկյան մի շարք երկրներ, դատապարտել են ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների նկատմամբ կիրառվող ռասայական խտրականությունն ու բռնությունները:

Հարկ է նշել, որ մայիսի 25-ին  աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ԱՄՆ-ում բարձրացել է բողոքի լայնածավալ ալիք: Ոստիկանությունը սակայն, ճնշումէ ցույցերը և բռնություն կիրառում ցուցարարների նկատմամբ: