Նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի հավանականությունն աճում է
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցումների հնամաձայն, որոշ նահանգներում դեմոկրատ թեկնածուն առաջ է անցնում գործող նախագահից:
Ամերիկյան Newsweek շաբաթաթերթի համաձայն, համապետական հարցումների համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու Ջո Բայդենի շանսերը գնահատվում են 86 տոկոս:
Հաղորդման համաձայն, մի շարք առանցքային նահանգներում անցկացված հարցումների արդյունքները վայում են, որ առաջատար է Բայդենը: Թրամփի հաղթելու շանսերն այժմ կազմում են ընդամենը 13 տոկոս, ինչը շատ ցածր է մարտի 14-ին նանցկացված հարցման համեմատ:
Նախորդ հարցման ժամանակ, Թրամփի հաղթելու հավանականությունը ակզմել էր 5, իսկ Բայդենինը՝ 48 տոկոս:
Հարցումների արդյունքները վկայում են, որ Բայդենն ամենայն հավանականությամբ կստանա 339 ընտրական ձայն, մինչդեռ Թրամփի ձայները կլինեն 199-ը:
Հարցման արդյունքների համաձայն, Բայդենը կստանա ժողովրդական քվեների 54 տոկոսը, իսկ Թրամփը՝ 46: