Բոլթոնի բացահայտումները Թրամփի հակաիրանական դիրքորոշման վերաբերյալ
Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդականն իր նոր գրքում բացահայտել է Իսրայելի նկատմամբ այդ երկրի նախագահի աջակցությունը, հատկապես՝ Իրանի դեմ հավանական հարձակման պարագայում:
Ըստ «Ջերուսալեմ փոսթ» օրթերթի, Բոլթոնի հայտարարության համաձայն, Թրամփն իրեն ասել է, որ եթե Իսրայելն ԱՄՆ-ին դիմի Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու հարցով, Վաշինգտոնը կաջակցի Նեթանյահուին:
Թրամփն այս մասին հայտարարել էր 2017թ կայացած նիստի ժամանակ:
Բոլթոնը, որն այն ժամանակ դեռևս կառավարության անդամ չէր, նույնպես մասնակցում էր նիստին:
Գրքի մեկ այլ բաժնում, Բոլթոնն անդրադարձել է 2019թ օգոստոսին Զարիֆի Ֆրանսիա կատարած այցին, որը համընկել էր G7-ի գագաթաժողովի հետ:
Բոլթոնը գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ ժամանակ Թրամփին առաջարկել էր հանդիպել Զարիֆի հետ և ԱՄՆ նախագահը չէր մերժել առաջարկը:
Բոլթոնն իր գրքում բացահայտում է Թրամփի կողմից իշխանության չարաշահման բազմաթիվ դեպքեր, այդ թվում հայտարարելով, որ վերջինս դիմել է Չինաստանի օգնությանն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու հարցում իրեն աջակցելու խնդրանքով: