Ոստիկանները հարձակվել են Սպիտակ տան դիմաց բողոքող ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i122075-Ոստիկանները_հարձակվել_են_Սպիտակ_տան_դիմաց_բողոքող_ցուցարարների_վրա
ԱՄՆ-ի ոստիկանները հարձակվել են Սպիտակ տան դիմաց բողոքող ցուցարարների վրա
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 24, 2020 08:41 Asia/Tehran

ԱՄՆ-ի ոստիկանները հարձակվել են Սպիտակ տան դիմաց բողոքող ցուցարարների վրա

CNN-ի հաղորդման համաձայն, Վաշինգտոնի ոստիկանությունը հունիսի 23-ին փորձել է  ցրել Սպիտակ տան առաջ կազմակերպված բողոքի ցույցը:

Ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել Սպիտակ տան մոտակայքում գտնվող Լաֆայետ հրապարակում:

Ցուցարարներն ավելի վաղ փորձել էին տապալել ԱՄՆ նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնի  արձանը:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ   ցուցարարներին թույլ չի Վաշինգտոնում ձևավորել «ինքնավար շրջան» և ուժ գործադրի՝ նրանց ցրելու  համար:

Վերջին օրերին, ԱՄՆ-ում տեղի ունեցող հակառասիստական բողոքի ցույցերի մասնակցիները տապալել են ստրկատիրության ժամանակաշրջանի մի շարք ներկայացուցիչների արձանները: