Հյուսիսային Կորեա. Միջուկային դիմակայությունը ԱՄՆ-ի դեմ պայքարի միակ տարբերակն է
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ զինաթափման խաղաղության ինստիտուտը հայտարարել է, որ միջուկային դիմակայությունը ԱՄՆ-ի դեմ պայքարի միակ տարբերակն է:
Ինստիտուտը հայտարարել է, որ բանակցությունների և միջազգային կանոնադրության միջոցով, Հյուսիսային Կորեայի կառավարությունը ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքը վերացնելու համար, սակայն՝ անօգուտ:
Զեկուցյում ասվում է, որ ներկայումս ԱՄն-ի դեմ պայքարի համար մնացել է ընդամենը մեկ տարբերակ, և դա միջուկային դիմակայություն:
Հյուսիսային Կորեան նախկինում հայտարարել էր, որ ամրապնդում է իր միջուկային զինանոցը՝ «ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքներին» դիմակայելու նպատակով:
Այս երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի հունիսից ի վեր երեք անգամ հանդիպել են, սակայն բանակցություններն արդյունք չեն ունեցել:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երկու երկրների բանակցությունների տապալվելու գլխավոր պատճառը Միացյալ Նահանգների անուշադրությունն է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ: