Հունիս 29, 2020 18:27 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը նահանջել է Արևմտյան ափի բռնակցմանը կտրուկ արձագանքելու դիրքորոշումից

Որոշ ժամանակ առաջ եվրոպացի տարբեր պաշտոնյաներ խոսել էին Հորդանան գետի արևմտյան ափը բռնագրավելու Իսրայելի նախագծին լուրջ արձագանքելու անհրաժեշտության մասին, սակայն Եվրահանձնաժողովի նախագահն անուղղակիորեն նահանջել է այդ օկուպացիային կտրուկ արձանգանքելու դիրքորոշումից:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երկուշաբթի օրը DLF ռադիոկայանին տված  հարցազրույցում հայտարարել է. «Նախ  պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, քանի որ ներկա դրությամբ, այս  նախագծին  վերաբերյալ ցանկացած արձագանք հիմնված է ենթադրությունների վրա»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Եվրահանձնաժողովը նահանջել է իր նախկին դիրքերից:

Եվրահանձանժողովի նախագահն ասել է. «Մենք բոլորս համաձայն ենք, որ տարածքների կցման նախագիծը հակասում է միջազգային օրենքներին, սակայն թույլ տվեք նախ տեսնենք, թե ինչ է անում Իսրայելը, ապա հստակ որոշում կայացնենք Եվրամիության հակազդեցության եղանակի վերաբերյալ»:

Սիոնիստական ռեժիմը պատրաստվում է ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, հուլիսի 1-ին պաշտոնապես բռնագրավել Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսը: 

 

Պիտակ