Համաշխարհային բանկը լրացուցիչ 45 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i122412-Համաշխարհային_բանկը_լրացուցիչ_45_միլիոն_եվրո_կհատկացնի_Վրաստանին
Համաշխարհային բանկը Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ երկրի տնտեսությանը կորոնավիրուսի համավարակի հասցրած վնասը մեղմելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2020 16:16 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկը լրացուցիչ 45 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին

Համաշխարհային բանկը Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ երկրի տնտեսությանը կորոնավիրուսի համավարակի հասցրած վնասը մեղմելու նպատակով:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության, բանկի տնօրենների խորհուրդը համապատասխան որոշումն ընդունել է հունիսի 30-ին:

«Այս ծանր ժամանակահատվածում մենք, որպես ուժեղ գործընկեր, աջակցում ենք Վրաստանին և հավանություն ենք տալիս Վրաստանի կառավարության ձեռնարկած արագ և արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներին»,- հայտարարել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը:

Ավելի վաղ, այս տարվա մարտին, Համաշխարհային բանկը հաստատել էր Վրաստանին 45 միլիոն եվրոյի չափով օգնության տրամադրումը, որը նույնպես ուղղված էր բարեփոխումների իրականացմանը նպաստելուն, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կայուն և համընդգրկուն տնտեսական աճին և տնտեսական կայունության պահպանմանը:

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանիի, Համաշխարհային բանկի աջակցությունը խիստ կարևոր է, քանի որ այն ուղղված է համաճարակի հետևանքով առաջացած որոշակի խնդիրների լուծմանը:

1in.am