ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալները շարունակում են աճել
https://parstoday.ir/hy/news/world-i122444-ԱՄՆ_ում_զենքի_վաճառքի_ծավալները_շարունակում_են_աճել
ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալները շարունակում են աճել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը՝ FBI-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2020 14:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալները շարունակում են աճել

ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալները շարունակում են աճել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը՝ FBI-ը:

«Քրեական անցյալի հսկողության ազգային համակարգ» անվանումով զեկույցում, FBI-ը առանց անդրադառնալու ԱՄՆ-ում վաճառվածժ զենքերի քանակին, հայտարարել է.«2019թ. հունիս ամսի համեմատությամբ 2020թ. նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում զենքի գնորդների քրեական անցյալի քննարկումները 71 տոկոսով աճել և հասել են 3 մլն. 900 հազարի, որը նոր ռեկորդ է համարվում»:

Մարտ ամսին այս թիվը կազմում էր 3 մլն. 700 հազար:

Այս տվյալները հրապարակվում են այն դեպքում, երբ զենքի գնորդների քրեական անցյալը զենքի վաճառքի քանակի վրա չի ազդում, քանի որ բոլոր գորդների դեպքում քրեական անցյալի քննարկման կարիք չկա: 

ԱՄՆ-ն կանգնած է բռնությունների, առևանգումների ու զինյալ հարձակումների մեծ ալիքի առջև: