Հյուսիսային Կորեա. «Մեզ հաջողվել է վերահսկել կորոնավիրուսը»
Հուլիս 03, 2020 15:24 Asia/Tehran
Հս. Կորեայի առաջնորդը այդ երկրի քաղաքացիներին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ պայքարում իր երկրի հաղթանակի ու վիրուսի վերահսկման կապակցությամբ:
Հինգշաբթի օրը, Հս. Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ, Կիմ Չեն Ընը այս հայտարարությունն արել է բանվորական կուսակցության նիստի ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդեն վեց ամիս փակել է իր սահմանները և այս ընթացքում հազարավոր քաղաքացիներ գտնվել են կարանտինի մեջ:
Կիմ Չեն Ընը ասել է.«Հաշվի առնելով, որ հարևան երկրներում հայտնաբերվել են վիրուսի տարածման նոր կենտրոններ, Հս. Կորեայում շարունակվում է ահազանգային արտակարգ իրավիճակը»:
Պիտակ