Հյուսիսային Կորեա. ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չկա
https://parstoday.ir/hy/news/world-i122471-Հյուսիսային_Կորեա._ԱՄՆ_ի_հետ_բանակցելու_կարիք_չկա
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադրություն չունի վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 12:24 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.  ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չկա

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մտադրություն չունի վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Չոու Սոն-Հոին ասել է, որ քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել Փհենյանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, այդ երկիրը պատրաստ չէ միջուկային հարցի շուրջ բանակցել  ԱՄՆ-ի հետ:

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան հստակ ծրագիր է մշակել ԱՄՆ-ի սպառնալիքնեին դիմակայելու համար: 

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ հնարավոր է, նախագահական ընտրություններից առաջ Թրամփը  հանդիպում ունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

2018-ի հունիսից ի վեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք անգամ հանդիպել են:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ  ԱՄՆ-ի ընչաքաղցության և  ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհավատարմության պատճառով, պատճառով երկկողմ բանակցությունները ձախողել են: