Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների կապակցությամբ
Հուլիս 10, 2020 14:58 Asia/Tehran
Չինաստանի ԱԳՆ խոսնակն ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, սպառնացել է այդ երկրի պաշտոնյաների, կազմակերպությունների և քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել:
Ի պատասխան Սինցզյանի ինքնավար մարզում մարդու իրավունքների խախտումների պատրվակով Չինաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների, ուրբաթ օրը Ժաո Լի Ժիանն ասել է, որ Վաշինգտոնը միջամտում է Չինաստանի ներքին գործերին:
Նա հավելել է.«ԱՄՆ-ի նման գործողությունները վնասում են երկկողմ հարաբերություններին»:
ԱՄՆ-ի միջամտությունը Հոնկոնգի, Թայվանի, Սինցզյանի ներքին գործերին և կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Չինաստանին ուղղված մեղադրանքներն ավելի են սրել Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները:
Պիտակ