Wall Street Journal. Միացյալ Նահանգները քննարկում է Չինաստանի դեմ գործողությունները
Ամերիկյան օրաթերթը, վկայակոչելով տեղյակ աղբյուրներին, հաղորդել է. «Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Հոնկոնգի կապակցությամբ Չինաստանի դեմ ուղղված գործողությունները»:
Wall Street Journal- ը հուլիսի 13-ին հաղորդել է, որ Հոնկոնգի դեմ ուղղված ցանկացած ռազմական կամ ֆինանսական գործողություն, սպառնալիք է ներկայացնում ամերիկյան, արևմտյան և հոնկոնգյան ընկերությունների ու հաճախորդների համար:
Հաղորդման մեջ ասվոում է, որ մյուսկողմից, այնպիսի քայլերն ինչպես՝ չիանցի պաշտոնյաների կամ Հոնկոնգում արտադրված ապրանքների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, քիչ ազդեցություն կունենան այդ տարածքի անվտանգության վերաբերյալ Չիանստանի որոշան վրա:
Վերջերս Չինաստանն ընդունեց Հոնկոնգի ազգային անվտանգության օրինագիծը ՝ նապատակ ունենալով դիմագրավել անկախատենչ խմբերին, ահաբեկչական գործողություններին, արտաքին միջամտություններին և բոլոր այն քայլերին, որոնց նպատակն է տապալել գործող իշխանություններին:
Փաստաթղթի համաձայն, համապատասխան քայլեր կձեռնարկվեն Հոնկոնգի անկախության կողմնակիցնրի, ահաբեկիչների ու սադրիչների հետ, որոնք համագործակցում են արտաքին ուժերի հետ: