Չինաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i122899-Չինաստանը_կարևորում_է_Իրանի_հետ_երկկողմ_հարաբերությունների_ընդլայնումը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը կարևորել է Իրանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում տնետսական ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 04:50 Asia/Tehran
  • Չինաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը կարևորել է Իրանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում տնետսական ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Իրան-Չինաստան  25-ամյա ռազմավարական համագործակցության փաստաթղթի վերաբերյալ հարցումներին, Հուա Չանինգը հայտարարել է. «Պեկինը կարևորում է հարաբերությունների զարգացումը բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ»

Նա հավելել է, որ Իրանը  Չինաստանի բարեկամ երկիրն է և որ Թեհրանն ու Պեկինը ընդլայնում են առևտրային փոխանակումներն ու համագործակցությունը:

Իրանը և Չինաստանը վերջերս ստորագրել են 25 տարվա համագործակցության համապարփակ փաստաթուղթ, որի նպատակն է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը  տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: