Ռուս դիվանագետ. ՀԳՀԾ-ն կպահպանվի մնացած անդամների ջանքերով
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի մնացած անդամների ջանքերով, միջուկային համաձայնագիրը կպահպանվի:
Չորեքշաբթի օրը Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ՀԳՀԾ-ի մասնակիցները պարտավոր են պահպանել համաձայնագիրը:
Ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելի գրության Ուլյանովը հավելել է.«Գերմանիայի, Բրիտանիայի, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ և ջանքերով ՀԳՀԾ-ն կպահպանվի»:
Երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ն ստորագրելու հինգերորդ տարեդարձի կապակցությամբ գրառման մեջ Բորելն ընդգծել է, որ համաձայնագրի պահպանումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև կենսական, և որ եթե ՀԳՀԾ-ն ոչնչացվի, այլընտրանք չի լինի: