Պուտին. Ռուսաստանը կանի ամեն բան՝ ԼՂ ճգնաժամին լուծում գտնելու համար
Ապրիլ 14, 2016 12:55 Asia/Tehran
Ռուսաստանը կանի ամեն բան՝ ԼՂ ճգնաժամին լուծում գտնելու համար:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, «Ուղիղ գծի» ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ սկսվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով քննարկումները:
«Սա շատ զգայուն թեմա է, մենք պետք է դրան մոտենանք հայտնի բժշկական սկզբունքով՝ «մի վնասիր»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարտության լուծմանը պետք է հասնել բացառապես քաղաքական մեթոդներով, երկու կողմերի փոխզիջումներով:
Պիտակ