26 միլիոն ամերիկացի ընտանիքներ քաղցած են
ԱՄՆ-ում վերջերս անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում 26 միլիոն ընտանիքներ բավարար քանակությամբ սնունդ չունեն:
Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաընկերության ինտերնետային կայքը, ԱՄՆ-ում Բուջետային քաղաքականության ու առաջնահերթության կենտրոնի տվյալների համաձայն՝ 26 միլիոն ամերիկացի ընտանիքի անդամները փող չունենալու պատճառով բավարար սնունդ հայթայթելու կարողություն չունեն:
Ըստ հաղորդման մեծահասակների մոտ 20 տոկոսը, որոնք փոքր երեխաներ ունեն հայտարարել են, որ վերջին յոթ օրերի ընթացքում բավարար փող չունեն սննդամթերք գնելու համար:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում կարիքավոր մարդիկ այդ ծանր պայմաններում պետք է անհապաղ սննդի կտրոն ստանան:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ-ի տնտեսությունը ճգնաժամային իրավիճակում է :
ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մոտ 50 միլիոն ամերիկացիներ գրանցվել են գործազրկության ապահովագրության նպաստ ստանալու համար: