Չինաստանը զորավարժություն է իրականացրել Հարավչինական ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i123693-Չինաստանը_զորավարժություն_է_իրականացրել_Հարավչինական_ծովում
Չինաստանը վարժանքներ է անցկացրել Հարավչինական ծովում ՝ ԱՄՆ-ի ռազմական քայլերին հակազդելու համար:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 31, 2020 04:35 Asia/Tehran
  • Չինաստանը զորավարժություն է իրականացրել Հարավչինական ծովում

Չինաստանը վարժանքներ է անցկացրել Հարավչինական ծովում ՝ ԱՄՆ-ի ռազմական քայլերին հակազդելու համար:

Հինգշաբթի օրը,   Չինաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցել են այնպիսի ինքնաթիռներ, ինչպես՝ H-6G և H-6J ռմբակոծիչները և մի շարք լ նոր ինքնաթիռներ:

Ռեն Վու Քիան հավելել է, որ զորավարժության ընթացքում իրականացվել են տարբեր մարտավարական գործողություններ, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների վայրէջք և բեռնաթափում, հարձակում ծովային  թիրախների վրա:

Չինաստանը նախազգուշացրել է Հարավչինական ծովում ԱՄՆ-ի անօրինական ներկայության կապակցությամբ և նշել, որ  զորավարժությունների անցկացումն այդ երկրի զինված ուժերի անքակտելի իրավունքն է:

Չինաստանը հավակնություններ ունի գրեթե ամբողջ Հարավչինական ծովի, Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Բրունեյի և Թայվանի մի շարք տարածքների սեփականության նկատմամբ: Այդ երկրները հարուստ են նավթով և գազով:

Միացյալ Նահանգները Հարավչինական ծովը համարում է  միջազգային ջրերի մի մասը  և նշում, որ  իր նավերը և սուզանավերը օրինական իրավունք ունեն ներկա գտնվել այդ ծովում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio