Ռուսաստան. «ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի առաջացման պատճառ դարձավ»
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար քաղաքականությունները հանգեցրին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծմանը»:
Հինգշաբթի օրը, նշելով, որ ամերիկյան ուժերի Իրաք ներխուժելուց հետո, ստեղծվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վարած քաղաքականությունը և ստեղծած անարխիան, տարածաշրջանի արաբական երկրներում հանգեցրին միջկրոնական հակամարտությունների և ազգային զգացմունքների նվաստացման»:
Արևմտյան ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթղթերն ավելի վաղ բացահայտել էին, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները Սիրիայում և Իրաքում գաղտնի կերպով օգտագործել են ահաբեկիչներին իրենց նպատակներին հասնելու և այդ երկրների կառավարություններին թուլացնելու համար:
Հիշյալ լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ անցած տարիներին, հատկապես ԻԼԻՊ-ի կողմից Մոսուլի և Իրաքի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ, ԱՄՆ-ն գաղտնի կերպով աջակցել է այդ ահաբեկչական խմբավորմանը, նրան տրամադրելով անհրաժեշտ զենք ու զինամթերք:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio