Ախալքալաքում շարունակվում են անկարգությունները
https://parstoday.ir/hy/news/world-i124052-Ախալքալաքում_շարունակվում_են_անկարգությունները
Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են՝ գրում է JNEWS- ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2020 05:03 Asia/Tehran
  • Ախալքալաքում շարունակվում են անկարգությունները

Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են՝ գրում է JNEWS- ը:

Ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են:

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի փոխանցմամբ՝ հիվանդանոց է բերվել մեկ վիրավոր, ևս մեկ մարդ մահացել է տեղում: Ախալքալաքի հիվանդանոցի մոտակայքում մի քանի մեքենաներ ջարդուխուրդ են արվել:

Տեղեկությունը ճշտելու համար JNEWS- ը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio