ճապոնիայում հարգել են Նագասակիի զոհերի հիշատակը
Ճապոնիայի Նագասակի քաղաքի բնակիչները հիշատակի արարողություն են անցկացրել քաղաքում ԱՄՆ ռազմական ատոմային ռմբակոծության 75-ամյակի կապակցությամբ:
Այսօր առավոտյան, Նագասակիի բնակիչները հավաքվել են Խաղաղության հուշահամալիրի զբոսայգում և դատապարտել քաղաքի ռմբակոծությունն ԱՄՆ-ի կողմից, այն որակելով մարդկության դեմնուղղված հանցագործություն:
Արարողությանը ներկա են եղել ռմբակոծությունից փրկվածները, այդ թվում ՝ վարչապետ Շինզո Աբեն և շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ:
Նագասակիի քաղաքապետ Թա Օե Տոմիխիան կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ միջուկային զենքերից զերծ աշխարհ ունենալու համար:
Մի քանի օր առաջ նմանատիպ արարողություն տեղի ունեցավ Հիրոսիմա քաղաքում:
1945թ օգոստոսի 6-ին և 9-ին Հիրոսիմա և Նագասակիք աղաքաների ատոմային ռմբակոծության Երկու ատոմային ռմբակոծությունների հետևանքով մահացել է մոտ 220 000 մարդ: Այս ատոմային ռմբակոծությունն աշխարհում միջուկային զենքի կիրառման միակ դեպքն է: Միացյալ Նահանգները երբեք ներողություն չի խնդրել իր հարձակումների համար: