Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին
https://parstoday.ir/hy/news/world-i124129-Ձեր_ռասիստական_արտաքին_քաղաքականությունը_տրագիկոմեդիա_է._Կարո_Փայլանը_Չավուշօղլուին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Բեյրութ կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն, խոսքերը , թե Լիբանանում ով որ ասի թուրք է կամ թուրքմեն, Թուրքիայի քաղաքացիություն կստանա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2020 04:26 Asia/Tehran
  • Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Բեյրութ կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն, խոսքերը , թե Լիբանանում ով որ ասի թուրք է կամ թուրքմեն, Թուրքիայի քաղաքացիություն կստանա։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳ նախարարի խտրական հայտարարության հետ կախված մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Կարո Փայլանը։

Հարցադրման մեջ Կարո Փայլանին հետաքրքրել է, թե չի ամաչո՞ւմ Մեւլութ Չավուշօղլուն բազմաթիվ ազգեր ունեցող Բեյրութում ռասիզմի համար։

«Չե՞ք նկատել, որ ձեր արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է։ Թուրքիան թյուրքական ցեղերի հանրապետությո՞ւն է»,–ավարտել է իր հարցադրումը Կարո Փայլանը։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio