Ավստրիան քննադատել է Թրամփի վարչակազմին՝ անօրինական պատժամիջոցներ սահմանելու պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Ավստրիայի հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն քննադատել է Վաշինգտոնին՝ համաշխարհային համաձայնագրերից, ներառյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու և «Հյուսիսային հոսք -2» գազային նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատճառով:
«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս շաբաթ օրը խստորեն քննադատելով Վաշինգտոնին և ցավ հայտնելով այդ կապակցությամբ, ասել է.«Պարզից էլ պարզ է, որ բարեկամական հարաբերություններում դուք չեք կարող ամբողջությամբ համաձայնել դիմացի կողմի բոլոր կարծիքներին: ԱՄՆ-ի հետ կտրուկ տարաձայնությունների դեպքեր կան, որոնցից մեկը «Հյուսիսային հոսք -2» գազային նախագիծն է»:
2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց 2020 թվականի պաշտպանության բյուջեն, որը ներառում էր պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ:
ԱՄՆ-ի կողմից այս նախագծի դեմ պատժամիջոցների սահմանումը մինչ այժմ մեծ աղմուկ է բարձրացրել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio