Ռուսաստանն աշխատում է Ղարաբաղի հարցով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ․ Լավրով
Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին, աշխատում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Տրուդ» թերթին տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրից հետո երկրորդ առավել խոշոր խախտումն է եղել: Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թեժ մարտերը 26 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի են ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման համար: «Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այս ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է գտնվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարության հետ: Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, չնայած ոչ առաջին փորձից, հրադադարի ռեժիմ է հաստատվել հուլիսի 16-ից»,- ընդգծել է նա։
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio