Լավրովը և Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
https://parstoday.ir/hy/news/world-i12481-Լավրովը_և_Քերին_քննարկել_են_իրավիճակը_ԼՂ_հակամարտության_գոտում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2016 17:19 Asia/Tehran
  • Լավրովը և Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քերիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սիրիական խնդրին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են նպատակամղվածությունը Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ: Նրանք հակամարտող կողմերին կոչ են արել չձեռնարկել հրադադարին դեմ քայլեր, գործել հումանիտար իրավիճակի ամրապնդման շրջանակում:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը: