Կանադայում հարձակվել են ռասիզմի խորհրդանիշի վրա
(last modified Sun, 30 Aug 2020 13:46:16 GMT )
Օգոստոս 30, 2020 18:16 Asia/Tehran

Կանադայում ռասիզմի դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները պատվանդանից իջեցրել են այդ երկրի նախկին վարչապետի արձանը։ Այդ մասին հաղորդել է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը։

Շաբաթ օրը Մոնրեալում  ցուցարարները Կանադայի նախկին վարչապետ Ջոն Ալեքսանդր Մակդոնալդի բրոնզե արձանն իջեցրել են պատվանդանից։

Արձանը տեղադրվել էր 1895 թվականին։;

Կանադայի ոստիկանությունն անմիջապես բողոքարարներին ցրելու հրաման է արձակել; Ցույցը կազմակերպել էր սևամորթների  և տեղաբնիկների պաշտպանության ասոցիացիան։ 

19-րդ դարի վերջերին Կանադան ղեկավարող Ջոն Ալեքսանդր Մակդոնալդի կառավարությունը մեղադրվում է տեղաբնակիկների դեմ բռնություն կիրառելու մեջ։ 

Միացյալ Նահանգներում և աշխարհի շատ երկրներում, հատկապես արևմտյան երկրներում, ներառյալ Ֆրանսիայում ու Բրիտանիայում, ցուցարարներն ապամոնտաժել են անցած դարերում ստրկատիրության հովանավոր քաղաքական գործիչների արձանները;

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio