Կանադայում հարձակվել են ռասիզմի խորհրդանիշի վրա
Կանադայում ռասիզմի դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները պատվանդանից իջեցրել են այդ երկրի նախկին վարչապետի արձանը։ Այդ մասին հաղորդել է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրը Մոնրեալում ցուցարարները Կանադայի նախկին վարչապետ Ջոն Ալեքսանդր Մակդոնալդի բրոնզե արձանն իջեցրել են պատվանդանից։
Արձանը տեղադրվել էր 1895 թվականին։;
Կանադայի ոստիկանությունն անմիջապես բողոքարարներին ցրելու հրաման է արձակել; Ցույցը կազմակերպել էր սևամորթների և տեղաբնիկների պաշտպանության ասոցիացիան։
19-րդ դարի վերջերին Կանադան ղեկավարող Ջոն Ալեքսանդր Մակդոնալդի կառավարությունը մեղադրվում է տեղաբնակիկների դեմ բռնություն կիրառելու մեջ։
Միացյալ Նահանգներում և աշխարհի շատ երկրներում, հատկապես արևմտյան երկրներում, ներառյալ Ֆրանսիայում ու Բրիտանիայում, ցուցարարներն ապամոնտաժել են անցած դարերում ստրկատիրության հովանավոր քաղաքական գործիչների արձանները;
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio