Եվրամիությունը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i124943-Եվրամիությունը_սպառնում_է_պատժամիջոցներ_կիրառել_Թուրքիայի_դեմ
Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չխուսափի Միջերկրական ծովում լարվածություն հարուցող քայլերից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2020 19:18 Asia/Tehran
  • Եվրամիությունը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չխուսափի Միջերկրական ծովում լարվածություն հարուցող քայլերից:

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ ցանկացած  միակողմանի քայլերից, որոնք կարող են սրել  Միջերկրական ծովում տիրող լարվածությունը:

Եվրամիությունը նաև Թուրքիայից պահանջել է բանակցությունների միջոցով լուծել հարցերը:

Եվրահանձանժողովը  ԵՄ-ի բոլոր անդամների մտահոգությունն է հայտնել Թուրքիայի վերջերս կատարած քայլերի վերաբերյալ, հայտարարելով, որ եթե Անակարայի հետ բանակցություններն արդյունքի չհասնեն, այս միության անդամներն անշուշտ պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ:

Անցյալ տարվանից ի վեր Միջերկրական ծովում լարվածությունը սրվել է Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի   կողմից տարածաշրջանում գազի արդյունահանման  և հորատման  ուղղությամբ իրականացվող աշխատանքների պատճառով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio