«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեպի ո՞ւր է գնում Վրաստանը
Վրաստանը բավական երկար էր օրինակելի պետություն համարվում կովկասյան անհանգիստ տարածաշրջանում, իսկ հիմա նրա կառավարության որոշ գործողություններ սպառնում են երկիրը դուրս դնել արեւմտամետ ճանապարհից:
«Վրաստանը բավական երկար էր օրինակելի պետություն համարվում կովկասյան անհանգիստ տարածաշրջանում, իսկ հիմա նրա կառավարության որոշ գործողություններ սպառնում են երկիրը դուրս դնել արեւմտամետ ճանապարհից: Եվ այն ժամանակ, երբ Վրաստանի նկատմամբ սառել է ԵՄ-ի հետաքրքրությունը, Ռուսաստանն օգտագործում է համավարակով պայմանավորված ճգնաժամը, ինչպես նաեւ այն, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռված է Բելառուսի վրա, որպեսզի ուժեղացնի ազդեցությունն այդ երկրի վրա:
Երկար ժամանակ, ըստ աղբյուրի, Վրաստանը զարգացել է դրական ուղղությամբ: Ռուսաստանի հետ 2008 թ. պատերազմից հետո այդ երկրում նկատելի դրական քայլեր են կատարվել: Այնքան նշանակալից, որ այն հետեւում է թողել ԵՄ-ի անդամության թեկնածուներին՝ նախկին Հարավսլավիայից, ինչպես նաեւ Եվրամիության անդամ որոշ երկրների: Այսպես՝ Համաշխարհային բանկի գործարարության վարման թեթեւության եւ Վրաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսներում Վրաստանն ավելի լավ դիրք է զբաղեցնում, քան Իտալիան, Հունաստանը, Լիտվան կամ Ռումինիան:
Մամուլի ազատության առումով Վրաստանն առաջ է անցել Լեհաստանից, Մալթայից ու Հունգարիայից: 12 տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ հակամարտությունից հետո կանցլեր Մերկելը նույնիսկ խոսել է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio