Զախարովա. Իրաքից ամերիկյան զորուժը դուրս բերելու որոշումը ճիշտ որոշում է
https://parstoday.ir/hy/news/world-i125088-Զախարովա._Իրաքից_ամերիկյան_զորուժը_դուրս_բերելու_որոշումը_ճիշտ_որոշում_է
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ճիշտ քայլ է որակել Իրաքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 12:51 Asia/Tehran
  • Զախարովա. Իրաքից ամերիկյան զորուժը դուրս բերելու որոշումը ճիշտ որոշում է

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ճիշտ քայլ է որակել Իրաքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով  Իրաքում ամերիկյան զորուժի կրճատման մասին լուրերին,  ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հատկապես Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի կրճատումը ճիշտ քայլ է:

Զախարովան հավելել է, որ, ինչպես ցույց տվեց ժամանակը, ամերիկյան զորքերի ներկայությունը Իրաքում կայունություն և խաղաղություն  չի բերել երկրին և լարվածություն է առաջացրել ողջ տարածաշրջանում:

Նա նշել է, որ արտասահմանյան երկրներից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնի պաշտոնյաների հայտարարությունը ընդհանրապես անհիմն են և երբեք չեն գործադրվել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio