Ավստրիան կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Նավալնիի թունավորման կապակցությամբ
(last modified Sat, 05 Sep 2020 04:34:41 GMT )
Սեպտեմբեր 05, 2020 09:04 Asia/Tehran
  • Ավստրիան կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Նավալնիի թունավորման կապակցությամբ

Ուրբաթ օրը Վիեննան կանչել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպանին ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրը կոչ էր արել միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի թունավորման գործով:

Անցյալ չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ այդ երկրի բանակի լաբորատորիայում իրականացված հետազոտության արդյունքում, ձեռք են բերվել  անհերքելի ապացույցներ, որ Նավալնին  թունավորվել է «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Գերմանիայի այն մեղադրանքը, թե  Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:  

Նավալնիի արյան հետազոտության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ նա թունավորվել է «Նովիչոկ» գազով:

Ռուսաստանի ըբնդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ինքանազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին ՝ Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio