ԱՄՆ միջամտում է Լիբանանի ներքին գործերին
Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Հեզբոլլահի անդամների նկատմամբ:
Սպիտակ տան հակալիբանանյան քաղաքականության համատեքստում Դեյվիդ Շենքերն ասել է, որ պատժամիջոցները պետք է ուղերձ լինեն Լիբանանի իշխանություններին, որ յուրաքանչյուր ոք, ով համագործակցում է Հեզբոլլահի հետ, պատժամիջոցների կենթարկվի:
Հըզբոլլահին աջակցելու մեղադրանքով, Լիբանանի երկու նախկին նախարարներ Ալի Հասան Խալիլի և Յուսեֆ Ֆինանուսի դեմ սահմանված պատժամիջոցից հետո, Շենքերն ասել է.«Լիբանանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցները շարունակվում են»:
Դեյվիդ Շենքերն անդրադառնալով Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատժամիջոցների նոր փաթեթին ասել է. «Պատժամիջոցներ կիրառելիս, Վաշինգտոնը չի տարբերակում Հեզբոլլահի ռազմական և քաղաքացիական ճյուղերը»:
Լիբանանի Հեզբոլլահը, որպես Դիմադրության ճակատի առանցքային անդամ, կարևոր դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-սիոնիստական դավադրություններին և գործողություններին հակազդելու գործում: