Լավրով. Շանհայի կազմակերպությունն աջակցում է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i125363-Լավրով._Շանհայի_կազմակերպությունն_աջակցում_է_ՀԳՀԾ_ին
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՇՀԿ անդամ երկրները սատարում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 18:07 Asia/Tehran
  • Լավրով. Շանհայի կազմակերպությունն աջակցում է ՀԳՀԾ-ին

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՇՀԿ անդամ երկրները սատարում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Հինգշաբթի օրը ՇՀԿ-ի արտգործնախարարների Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անդամ երկրները վերահաստատում են իրենց նվիրվածությունը ՀԳՀԾ-ին, որը վավերացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և պարտադիր է բոլորի համար:

Լավրովը հավելել է, որ ՇՀԿ անդամ երկրները ցանկանում են կարգուկանոն պահպանել:

2018 թ  մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  միակողմանի դուրս գալոը և հակաիրանական պատժամիջոցների վերականգնելու մասին, խախտելով ՀԳՀԾ-ով սահմանված Վաշինգտոնի պարտավորությունները:

Թրամփի այս քայլը  դատապարտեց ներքին ու միջազգային շրջանակների կողմից:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է  քաղաքական, տնտեսական և անվտանգության համագործակցության նպատակով: