Լավրով. Շանհայի կազմակերպությունն աջակցում է ՀԳՀԾ-ին
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՇՀԿ անդամ երկրները սատարում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Հինգշաբթի օրը ՇՀԿ-ի արտգործնախարարների Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անդամ երկրները վերահաստատում են իրենց նվիրվածությունը ՀԳՀԾ-ին, որը վավերացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և պարտադիր է բոլորի համար:
Լավրովը հավելել է, որ ՇՀԿ անդամ երկրները ցանկանում են կարգուկանոն պահպանել:
2018 թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալոը և հակաիրանական պատժամիջոցների վերականգնելու մասին, խախտելով ՀԳՀԾ-ով սահմանված Վաշինգտոնի պարտավորությունները:
Թրամփի այս քայլը դատապարտեց ներքին ու միջազգային շրջանակների կողմից:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է քաղաքական, տնտեսական և անվտանգության համագործակցության նպատակով: