ՄԱԿ-ը շեշտել է իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i125538-ՄԱԿ_ը_շեշտել_է_իսրայելական_օկուպացիային_վերջ_տալու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը որոշում է ընդունել, որով Սիոնիստական ​​ռեժիմը կոչ է անում դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 08:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը շեշտել է իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը որոշում է ընդունել, որով Սիոնիստական ​​ռեժիմը կոչ է անում դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացիան:

Բանաձևը, որին 54-ից անդամներից կողմ են քվեարկել 47-ը, դեմ՝  ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան, և  ձեռնպահ՝՝ Բրազիլիան, Մալավին, Տոգոն և Ուկրաինան , անդրադառնում է պաղեստինյան ժողովրդի կյանքի պայմանների վրա իսրայելական օկուպացիայի տնտեսական և սոցիալական հետևանքներին:

Բանաձևում նշվում է. «Իսրայելական օկուպացիան խստորեն խոչընդոտել է բռնագրավված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում և Սիրիայի Գոլանի բարձունքներում կայուն զարգացման  առողջ տնտեսական միջավայր ստեղծելուն ուղղված ջանքերին»:

Բանաձևը նաև կոչ է անում վերացնել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները և  անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Պաղեստինի գրավյալ տարածքներում, հատկապես Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը նվազեցնելուն:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio