Կորոնավիրուսի համաճարակը և համատարած կարանտինը օկուպացված տարածքներում հրեական Ամանորի նախաշեմին
https://parstoday.ir/hy/news/world-i125637-Կորոնավիրուսի_համաճարակը_և_համատարած_կարանտինը_օկուպացված_տարածքներում_հրեական_Ամանորի_նախաշեմին
Հրեական Նոր տարուց ընդամենը մի քանի ժամ առաջ, Սիոնիստական ​​ռեժիմը երկրորդ անգամ սահմանել է համատարած ​​կարանտին՝ կորոնավիրուսով վարակվածության թվերի աճի պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 15:00 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի համաճարակը  և համատարած կարանտինը օկուպացված  տարածքներում հրեական Ամանորի նախաշեմին

Հրեական Նոր տարուց ընդամենը մի քանի ժամ առաջ, Սիոնիստական ​​ռեժիմը երկրորդ անգամ սահմանել է համատարած ​​կարանտին՝ կորոնավիրուսով վարակվածության թվերի աճի պատճառով:

Նոր կանոնների համաձայն, սինագոգներում ևս հավաքների հետ կապված սահմանափակություններ է կիրառվելու:

Ներկայումս օկուպացված Պաղեստինում վարակակիրների թիվը շատ բարձր է:

Անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թիվը օկուպացված տարածքներում հասել էր  5000-ի և կառավարությունն ու վարչապետը  քաղաքացիների կողմից քննադատության էին  ենթարկվել ՝ վատ աշխատանքի համար:

Արդեն մի քանի շաբաթ շարունակ, իսրայելցի ցուցարարները, համախմբվելով վարչապետի նստավայրի դիմաց, պահանջում են նրա հրաժարականը:

Տվյալների համաձայն, մինչ այժմ օկուպացված տարածքներում կորոնավիրուսով վարակվել է  177 հազար և մահացել 1170 հոգի: