Կուբա. ԱՄՆ-ը ամենամեծ սպառնալիքն է միջազգային անվտանգության համար
«ԱՄՆ-ը իր անպատասխանատու գործողություններով սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը:
Երեքշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունհը հաղորդել է, որ Կուբայի արտգործնախարար Ռոդրիգեսը հայտարարության մեջ նշել է, «Բազմակողմանիությունն ու միջազգային իրավունքը միշտ սպառնալիքի տակ են եղել Միացյալ Նահանգների կողմից: Վաշինգտոնի անպատասխանատու պահվածքը ՝ հակամարտությունները և առևտրային պատերազմների պատճառ է դարձել և , սպառնումէ համաշխարհային խաղաղությանը»:
«Վաշինգտոնը անտեսում է միջազգային կարևոր պայմանագրերը, ներառյալ զինաթափման ու զենքի վերահսկման պայմանագրերը և, կարծես, պատերազմում է ամբողջ մոլորակի հետ », - ասել է Բրունո Ռոդրիգեսը:
Վաշինգտոնը վեց տասնամյակ շարունակ, տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ:
Երեկ մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, համաժողովն անցկացվում է տեսակապի ձևաչափով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian