Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i125815-Պոմպեոն_սպառնացել_է_Չինաստանին_և_Ռուսաստանին_Իրանին_զենք_վաճառելու_կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանին զենք վաճառելու դեպքում, Չինաստանը և Ռուսաստանը կենթարկվեն պատժամիջոցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 05:25 Asia/Tehran
  • Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանին զենք վաճառելու դեպքում, Չինաստանը և Ռուսաստանը կենթարկվեն պատժամիջոցների:

Washington Examiner- ին տված հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնել է իր պնդումը, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգվել է, և Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի և Ռուսաստանի դեմ, եթե վերջիններս զենք վաճառեն Իրանին:

Պոմպեոն  Ռուսաստանին ու Չինաստանին պատժամիջոցներով է սպառնում այն դեպքում, երբ ԱՄՆ-ը, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ոչ միայն դուրս է եկել ՀԳՀԾ-ից, այլ փորձում է հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին, միակողմանիորեն վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները և զենքի էմբարգոն:

Պոմպեոն քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշումը և  Վաշինգտոնի քայլերի հետ վերջիններիս ընդդիմությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio