Վրաստանը վիճահարույց սահմանային հատվածների վերաբերյալ նոր նյութեր է հանձնել Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i125892-Վրաստանը_վիճահարույց_սահմանային_հատվածների_վերաբերյալ_նոր_նյութեր_է_հանձնել_Ադրբեջանին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալքալիանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 14:39 Asia/Tehran
  • Վրաստանը վիճահարույց սահմանային հատվածների վերաբերյալ նոր նյութեր է հանձնել Ադրբեջանին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալքալիանիի հետ:

Վրաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ կողմերը քննարկել են սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի թեման, ինչպես նաև «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարցը:

Զալքալիանին ասել է, որ քարտեզագրական նոր նյութերը, փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները փոխանցվել են ադրբեջանական կողմին:

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ նոր հանգամանքները կարող են հանգեցնել 2006-2007 թթ. համաձայնագրի վերանայման: Նա վստահ է, որ բանակցություններում առաջընթաց կգրանցվի: Զալքալիանին հավելել է, որ կողմերը կառուցողական են մոտենում հարցին:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio