ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i126002-ՀԱՊԿ_ը_հանդես_է_գալիս_ԼՂ_հակամարտության_խաղաղ_կարգավորման_օգտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 09:09 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կազմակերպությունում նշել են նաև, որ Հայաստանը իրենց չի դիմել օգնության համար:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - ասել է Զայնետդինովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Tert.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio