Թրամփ. «Իշխանությունը փոխանցելու անհրաժեշտություն չկա, մենք հաղթելու ենք»
ԱՄՆ նախագահը, որ ավելի վաղ խուսափել էր պատասխանել նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո իշխանությունը խաղաղ փոխանցելու masin հարցին, ասել է.«Ես կարծում եմ՝ մենք փառահեղ հաղթանակ կտանենք: Իշխանության փոխանցման անհրաժեշտություն չի լինի»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Դոնալդ Թրամփն այդ մասին հայտնել է կիրակի երեկոյան` կորոնավիրուսի 2emajwv վ կայացած ամենօրյա մամուլի ասուլիսում:
Երեքշաբթի երեկոյան 90-րոպեանոց նախընտրական բանավեճի վերաբերյալ այն հարցին թե «փորձնական բանավեճ» է ունեցել, ԱՄՆ նախագահն ասել է «Ես բանավեճ եմ ունեցել այս երկուսի հետ, ովքեր քնկոտ Ջոյից շատ ավելի ուշիմ են»:
Նշելով, որ Բայդենն անկարող է պատասխանել հարցերին և պնդելով, որ լրատվական մի ծրագրում նրան ուղղված հարցերին պատասխանելու ժամանակ վերջինսի օգնել են, Թրամփն ասել է. «Ես հիմա երկիր եմ ղեկավարում: Ես բանավիճել եմ 4 տարի առաջ, և եթե նայեք սոցհարցումներին, որոնք տպագրվել են Time թերթում և տարբեր տեղեկագրերում, ես միշտ հաղթել եմ այդ բանավեճերում»:
Պատասխանելով այն հարցին թե արդյոք կատակում էր, երբ ասում էր թե Ջո Բայդենը պետք է թմրանյութերի առկայության թեստ հանձնի, ԱՄՆ նախագահն ասել է.«Չեմ կատակում, նա պետք է արյան մեջ թմրանյութերի առկայության թեստ հանձնի»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio