ԿՄՎ նախագահ. Իմ ամենամեծ ցանկությունն է Շուշայի մզկիթում ազան կարդալ
https://parstoday.ir/hy/news/world-i126114-ԿՄՎ_նախագահ._Իմ_ամենամեծ_ցանկությունն_է_Շուշայի_մզկիթում_ազան_կարդալ
«Հաջողություններ եմ մաղթում մեր Գերագույն գլխավոր հրամանատարին, մեր քաջարի բանակին»:
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 10:41 Asia/Tehran
  •  ԿՄՎ նախագահ. Իմ ամենամեծ ցանկությունն է Շուշայի մզկիթում ազան կարդալ

«Հաջողություններ եմ մաղթում մեր Գերագույն գլխավոր հրամանատարին, մեր քաջարի բանակին»:

Ինչպես հայտնում է Armenia.Az- ը, այս մասին՝ Ադրբեջանի Հանրապետության Ակսակալների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով 8-րդ արտահերթ համագումարում ասել է՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

 Եվս մեկ անգամ հաջողություններ մաղթելով ադրբեջանական բանակին` ԿՄՎ-ի նախագահը ընդգծել է, որ նրա ամենամեծ ցանկությունն է՝ Շուշայի մզկիթում ազան կարդալ:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio