Կանադայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ մարդու իրավունքների խախտումների
Կանադայի Մոնրեալ քաղաքում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել մարդու իրավունքների խախտումների դեմ:
Կանադայի Մոնրեալ քաղաքում ցուցարարարները դատապարտելով այդ երկրում ռասայական դրսևորումները, փողոց են դուրս եկել և հակառասիստական կարգախոսներ վանկարակել:
Մոնրեալ քաղաքում բողոքի ցույցերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ջոյս Էչաքուան անունով բնիկ կնոջ վերաբերյալ տեսանյութը տարածվեց:
Տեսանյութում երևում է,թե հիվանդանոցում գտնվող այդ կնոջը նախքան մահանալը վիրավորել են բուժքույրերը:
Ի դեպ կանադացի ցուցարարներն արդարություն պահանջելով այդ կնոջ համար և ռասիզմը որպես վիրուս համարելով խաղաղ ցույցեր են անցկացրել Մոնրեալ քաղաքի կենտրոնում:
Ֆրանսիական Լը Ֆիգարո թերթը օրերս հղում անելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հաղորդել է,որ համակարգված ռասիզմը տարածված է Կանադայի բոլոր հաստատություններում, կառավարությունում և ոստիկանությունում:
Կանադայի բնիկների առաջնորդ Գլեն Հերը հայտարարության է տարածել,որում նշել է. «Ռասիզմն ավելի քան 200 տարի է,որ գոյություն ունի այս երկրում»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio