Կանադայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ մարդու իրավունքների խախտումների
(last modified Sun, 04 Oct 2020 13:57:45 GMT )
Հոկտեմբեր 04, 2020 17:27 Asia/Tehran
  • Կանադայում բողոքի ցույցեր  են տեղի ունեցել ընդդեմ մարդու իրավունքների խախտումների

Կանադայի Մոնրեալ քաղաքում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել մարդու իրավունքների խախտումների դեմ:

Կանադայի Մոնրեալ քաղաքում ցուցարարարները դատապարտելով այդ երկրում ռասայական դրսևորումները, փողոց են դուրս եկել և հակառասիստական կարգախոսներ վանկարակել:

Մոնրեալ քաղաքում բողոքի ցույցերը տեղի  են ունեցել այն բանից հետո, երբ Ջոյս Էչաքուան անունով բնիկ կնոջ վերաբերյալ տեսանյութը տարածվեց:

Տեսանյութում երևում է,թե հիվանդանոցում գտնվող այդ կնոջը նախքան մահանալը  վիրավորել են  բուժքույրերը:

Ի դեպ կանադացի ցուցարարներն արդարություն պահանջելով այդ կնոջ համար և ռասիզմը որպես վիրուս համարելով խաղաղ ցույցեր են անցկացրել Մոնրեալ քաղաքի կենտրոնում:

Ֆրանսիական Լը Ֆիգարո թերթը օրերս հղում անելով Կանադայի  վարչապետ Ջասթին Թրյուդոյին հաղորդել է,որ  համակարգված ռասիզմը տարածված է Կանադայի բոլոր հաստատություններում, կառավարությունում և ոստիկանությունում:

Կանադայի բնիկների առաջնորդ Գլեն Հերը հայտարարության  է տարածել,որում նշել է. «Ռասիզմն ավելի քան 200 տարի է,որ գոյություն ունի այս երկրում»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio