Բախումների 10-րդ օրը ԼՂ վիճելի տարածաշրջանում
* Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվում է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է հակամարտության գոտում երկու հրթիռային կայանքների և հրետանային ստորաբաժանման, ինչպես նաև Բալոչի շրջանում Հայաստանի կենտրոնական ռազմապահեստի ոչնչացման մասին:
ԱՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետը Վաղեֆ Դարգահլին հերքել է հայկական կողմի այն հայտարարությունը, թե երեկ տեղի ունեցած բախումներում սպանվել է 200 ադրբեջանցի զինվոր, ասելով, որ բախումներ են ընթանում բոլոր գծերում, հատկապես Ջաբրայիլում և Ֆիզուլիում:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարել է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտարարել է. «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian