Ղարաբաղյան հակամարտության դադարեցման Բաքվի պայմանները
Հոկտեմբեր 06, 2020 14:29 Asia/Tehran
Դիվանագիտական հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդականը մի անգամ ևս անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության դադարեցման համար Բաքվի առաջարկած պայմաններին:
Երեքշաբթի օրը, Էլշան Ամիրբեկովն ասել է.«Բախումների դադարեցմանն ուղղված ցանացած նախագիծ պետք է նկատի առնի միջազգային բանաձևերը, որոնք կոչ են անում Ղարաբաղի տարածաշրջանից դուրս բերել Հայաստանի ուժերը»:
Ադրբեջանի նախագահի խորհրդականը հավելել է.«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կխոստանա, որ Ադրբեջանի տարածքը իր սեփականությունը չի համարում և պատրաստ կլինի դուրս գալ բռնագրավված տարածքներից»:
Էլշան Ամիրբեկովը շեշտել է, որ Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի բանակցությունների վերսկսման համար:
Պիտակ