Ժոզեֆ Բորելը շեշտել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային գործընթացի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i126504-Ժոզեֆ_Բորելը_շեշտել_է_Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_համար_բանակցային_գործընթացի_անհրաժեշտությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստան -Ադրբեջան հակամարտության շարունակման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 12:59 Asia/Tehran
  • Ժոզեֆ Բորելը շեշտել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար  բանակցային գործընթացի անհրաժեշտությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստան -Ադրբեջան հակամարտության շարունակման համար:

Այսօր կայացած Եվրոխորհրդարանի նիստում, Ջոզեֆ Բորելը Ղարաբաղյան հակամաարտության կարգավորման միակ ելքը համարել է կողմերի  վերադարձը բանակցային գործընթացին և հայտարարել  առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայանալիք ՄԻՆՍԿ-ի խմբի նիստի մասին:

Անդրադառնալով երկու երկրների ԱԳ նախարարների հետ առանձին հեռախոսազրույցներին, նա հավելել է, որ դիմել է նրանց վերջ դնել հակամարտությանը, վերադառնալով բանակցային գործընթացին:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն  անցանկալի է համարել որևե արտաքին միջամտություն՝ Բաքու -Երևան հակամարտությանը: